Աշխատանքային օրենսգրքում «ծնողական ժամ» սահմանող փոփոխություններ են նախատեսվում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը մշակվել է աշխատանքային հարաբերություններում սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով։
Փոխնախարարի պարզաբանմամբ՝ նախատեսվող փոփոխությունը վերաբերում է «ծնողական ժամ» հոդվածի սահմանմանը, ինչը հնարավորություն կտա ծնողին վարձատրությամբ բացակայել աշխատանքից։ «Կես ժամ կարող են բացակայել այն ծնողները, որոնք ունեն մինչև տասներկու տարեկան մեկ և երկու երեխա, 1 ժամ կարող են բացակայել այն ծնողներ, որոնք ունեն երեք և ավելի երեխաներ»,- նշել է զեկուցողը։ Լուսինե Քոչարյանը հավելել է նաև, որ հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ծնողները, անկախ երեխաների քանակից, կարող են աշխատանքից բացակայել մեկ ժամ և վճարվել իրենց միջին հիմնական աշխատավարձի չափով։
Գլխադասային՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը։ Նրա փոխանցմամբ՝ «ծնողական ժամից» օգտվելու իրավունք ունեն երեխայի թե՛ մայրը, թե՛ հայրը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված երթևեկությունը ժամանակավոր կփոխվի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների պատճառով հունիսի 17-ից դրա հարակից ճանապարհահատվածներում երթևեկության ժամանակավ...
Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ:Այս վարույթները հարուց...