Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված երթևեկությունը ժամանակավոր կփոխվի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների պատճառով հունիսի 17-ից դրա հարակից ճանապարհահատվածներում երթևեկության ժամանակավոր փոփոխություններ կիրականացվեն։
Մասնավորապես, Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում Հալաբյան փողոցով ընթանալիս առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից թույլատրվելու է շրջադարձ դեպի աջ, իսկ չորրորդ գոտուց՝ ուղիղ և հետադարձ ընթացք։ Նույն խաչմերուկում Քըրքորյան փողոցի կողմից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի շրջադարձ աջ և ձախ, երկրորդ և երրորդ գոտիներից՝ դեպի ձախ, իսկ չորրորդ գոտուց՝ բացառապես հետադարձ։
Հիշյալ խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից թույլատրվելու է ընթանալ միայն ուղիղ ուղղությամբ։ Բացի այդ, տվյալ խաչմերուկում կփոխվի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը՝ այն համապատասխանեցնելով երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններին։
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի նաև Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում։ Մասնավորապես, Կիևյան փողոցի առաջին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի երթևեկությունը շարունակել բոլոր ուղղություններով։ Իսկ Օրբելի փողոցի կողմից երթևեկող վարորդներին առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի ընթանալ միայն աջ, մինչդեռ երկրորդ գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ: Այս վարույթները հարու...
Ազատազրկված անձանց թիվը գերազանցել է 3000-ը. Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ներկայումս ազատազրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը, սակայն դատապա...