ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հակամարտության կարգավորման շրջանակում չի ծրագրում ֆինանսական ներդրումներ անել Իրանում, սակայն այլ պետություններին չի արգելում դա իրականացնել։
«Դա կեղծ տեղեկատվություն է: Դուք կարող եք ներդրումներ կատարել, եթե ցանկանում եք, ես դա չեմ արգելի: Բայց մենք՝ Միացյալ Նահանգներս, ներդրումներ չենք անի, նույնիսկ՝ 10 սենթ»,- նշել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը նաև փաստել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների հետ բանակցություններ չի վարում Իրանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու շուրջ։
Նախքան այս, «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հրապարակել էր Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը, որտեղ նշված էր, թե «ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային գործընկերները պարտավորվում են Իրանի վերականգնման ու զարգացման ծրագիր մշակել ՝ ապահովելով առնվազն 300 մլրդ դոլարի ֆինանսավորում»:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունն աջակցում է հանրապետության մարզերում կաթ արտադրող տնտեսվարողներին
ՀՀ կառավարությունն աջակցություն է տրամադրում հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին,...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
ԱԺ-ն քննարկում է ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման կարգավորումները
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում են փոփոխություններ կատ...