ԱԺ-ն քննարկում է ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման կարգավորումները
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում են փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում: Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նպատակն է կարգավորել ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման արդեն իսկ ներդրված գործընթացը:
«Այսինքն՝ եթե ՀՀ ռեզիդենտը, օրինակ՝ ՌԴ-ում, Ֆրանսիայում կամ մի շարք այլ երկրներում ունի բանկային հաշիվներ և այդ ռեզիդենտը բնակվում է Հայաստանում, մենք՝ ՀՀ հարկային մարմինը, համապատասխան տեղեկատվությունը ստանում է իր համապատասխան երկրի հարկային մարմնի գործընկերոջից, որը իր հերթին տեղեկատվությունը ստացել է բանկային համակարգից: Փոխադարձ գործողությունը տեղի է ունենում նաև ՀՀ հարկային մարմնի կողմից՝ համապատասխան ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվությունն ուղարկելով գործընկեր այլ երկրներ»,- մանրամասնեց Գևորգյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալը նաև հայտնեց, որ նշված գործընթացը կյանքի է կոչվել նախորդ տարվանից, և պայմանագրի շրջանակում անցած տարի առաջին փոխանակումն է կատարվել ավելի քան 40 երկրների հետ:
«Երկրների ցանկն այս տարի ավելի է ընդարձակվել այս տարի, և մենք շարունակական ջանքեր ենք տանելու, որ կոնվենցիայի անդամ բոլոր երկրների հետ ունենանք համապատասխան տեղեկատվության փոխանակումը: Իսկ գործող օրենսդրական կարգավորումները վերաբերում են հետևյալին՝ մենք որոշակի սահմանումների հստակեցումներ ենք կատարել մեր նախագծով, նաև ստուգումների հետ կապված որոշակի ընթացակարգային փոփոխություններ ենք արել, և հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ իրականացվելու են թեմատիկ հարկային ստուգումներ, բացառապես ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության հարցով»,- եզրափակեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունն աջակցում է հանրապետության մարզերում կաթ արտադրող տնտեսվարողներին
ՀՀ կառավարությունն աջակցություն է տրամադրում հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին,...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
ՀՀ դրամն արժևորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի շատ է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի պարագայում, ինչի մասին Ազգային ժողովում հայտա...