Թբիլիսիի մոտ մեկնարկել են համատեղ զորավարժությունները
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ Թբիլիսիի մոտակայքում գտնվող ռազմաբազայում տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ 2026» մարտավարական և հատուկ համատեղ զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը, ռազմական կցորդի գրասենյակի պաշտոնյաները, ինչպես նաև ներգրավված մյուս պետությունների բարձրաստիճան հյուրերը։
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցած անձինք ողջունել են ներկաներին՝ շեշտելով, որ նմանատիպ վարժանքները նշանակալի դերակատարում ունեն փորձի փոխանակման և համատեղ գործողությունների պլանավորման հարցում։ Բացի այդ, արձանագրվել է, որ երեք գործընկեր պետությունների միջև տարածաշրջանային անվտանգության ու պաշտպանության ոլորտում փոխգործակցության սերտացմանը միտված այս զորավարժություններն առանձնահատուկ կարևորություն ունեն ստորաբաժանումների մարտական պատրաստության հնարավորությունների զարգացման տեսանկյունից։
Նմանատիպ հոդվածներ
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում գտնվող Վաշինգտոն նահանգի Յակիմա շրջանում ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի մասին հայտնում է...
ԱՄՆ զինուժը սպանել է «Տրեն դե Արագուա»-ի պարագլխին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հրահանգով երկրի զինված ուժերը մահացու հարված են հասցրել վենեսուելական «Տրե...
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց, ինչի հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր ու...