Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց, ինչի հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր ու վիրավորներ:
Գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 120 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է: ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սումիում երկու մարդ է զոհվել, Զապորոժիեում՝ մեկ:
Ուկրաինական հարվածներից էլ Կրասնոդարի երկրամասի Տեմրյուսի շրջանում ծովային տերմինալ է այրվել: Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Ռուսական կողմը հայտնել է նաև Խերսոնում մեկ զոհի, 5 վիրավորի մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատերազմում ներգրավված զինվորականների թիվը գերազանցում է 700 000-ը։ Նա խորհուրդ էր տվել կռվի չբռնվել Ռուսաստանի հետ և փորձել բարեկամական հարաբերություններ պահպանել:
Նմանատիպ հոդվածներ
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՊՆ սպայի մահվան դեպքով
Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես փոխանցում են ԶԼՄ-ները, Քննչական կոմ...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքի վրա: Այս մասին հայ...
ՀՀ ՊՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մա...