ԱՄՆ զինուժը սպանել է «Տրեն դե Արագուա»-ի պարագլխին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հրահանգով երկրի զինված ուժերը մահացու հարված են հասցրել վենեսուելական «Տրեն դե Արագուա» հանցավոր կազմակերպության պարագլուխ Նինյո Գերերոյին, ինչը սերտորեն համակարգվել է Վենեսուելայի հետ:
Կարակասը նույնպես տեղեկացրել է, որ հանցախմբի ղեկավարը սպանվել է Բոլիվարի նահանգում՝ ԱՄՆ-ի հետ իրականացված համատեղ գործողության ընթացքում:
Միացյալ Նահանգների վարչակազմը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել կազմակերպության ղեկավարների նկատմամբ՝ թմրանյութերի մաքսանենգության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ ենթադրյալ ներգրավվածության համար: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունը «Տրեն Դե Արագուա»-ն դասել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Հատկանշական է, որ Գեռերոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար ԱՄՆ-ն նախապես առաջարկել էր 5 միլիոն դոլարի պարգև: Դոնալդ Թրամփը նախկինում պնդում էր, որ «Տրեն դե Արագուա»-ն ԱՄՆ-ում իր գործունեությունը համակարգում էր նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց, ինչի հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր ու...
Ուկրաինայում մեկ ամսում սպանվել է 274, վիրավորվել 1763 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Ուկրաինայում մայիսին ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, քան 2022 թվականի ապրիլից ի վեր ցանկացած այլ ամիս՝...
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՊՆ սպայի մահվան դեպքով
Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես փոխանցում են ԶԼՄ-ները, Քննչական կոմ...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...