Հայկական վարդերը հասել են Եվրոպա․ առաջին արտահանումը դեպի Լատվիա
Հայաստանից դեպի Լատվիա արտահանվել է 5500 տարբեր տեսակի վարդերի առաջին խմբաքանակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օդանավակայանի բեռնային համալիրում կայացած միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ արտահանումը Լատվիա կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ նպաստում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։
«Այս շատ կարևոր առիթով մենք իրականացնում ենք հայկական ծաղկի արտահանում դեպի Եվրոպական միություն՝ Լատվիա։ Եվրոպական միությունն աջակցում է հայկական տնտեսությանը՝ դիվերսիֆիկացնելու իր առևտրի շուկաները։ Սա շատ կարևոր գործընթաց է դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է նաև շուկաների դիվերսիֆիկացման հարցում»,- ասել է Մարագոսը։
Նա հիշեցրել է, որ վերջերս կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են ավելի խորացնել համագործակցությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ։
Դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը արդեն մի քանի տարի աջակցում է հայկական բիզնեսին, իսկ այժմ այդ համագործակցությունը մտնում է նոր փուլ, երբ հայկական արտադրանքը կարողանում է ավելի մեծ ծավալներով մուտք գործել եվրոպական շուկա։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Հայկական կողմի հայտարարությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում
Հայաստանը նպատակադրված է շարունակել բարեխիղճ մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավաս...
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը լավ լուրով է կիսվել` կապված արտահանման հետ
Պատվիրակությունները արդեն աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել: Այս մասին քարոզարշավ...