Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ:
Այս վարույթները հարուցվել են ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ընթացքում բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական վարույթներից 66-ի շրջանակներում ձերբակալվել է 227 անձ, քրեական հետապնդում է սկսվել 248 անձի նկատմամբ, իսկ 15 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Մեղադրյալներից 108-ի հանդեպ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, որոնցից 55-ի դեպքում կիրառվել է կալանք, իսկ 53-ի դեպքում՝ տնային կալանք: Եվս 122 անձի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ: Բացի այդ, 66 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, որոնց թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, ինչպես նաև խուզարկություններ են արվել մի շարք գրասենյակներում: 21 վարույթով նախաքննությունը, որը վերաբերում է 90 անձի, ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով՝ դատարան ուղարկելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Ազատազրկված անձանց թիվը գերազանցել է 3000-ը. Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ներկայումս ազատազրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը, սակայն դատապա...
Մատենադարանն առաջին օգնություն կցուցաբերի
2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահա...