Ուկրաինան չի մերժել հայկական արտադրանքը․ ՍԱՏՄ-ն բացահայտում է
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ այսօր հայկական կայքերից մեկը՝ armatmedia.am-ը, տեղեկություն է տարածել այն մասին, թե Ուկրաինան հետ է ուղարկել հայկական պղպեղով բեռնված բեռնատարը, որովհետև, մեջբերում ենք, «պղպեղում միջատ է հայտնաբերվել», մասնավորապես՝ թրիփս:
«Տեղեկացնում ենք, որ հրապարակումը իրականությանը չի՛ համապատասխանում:
Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել, Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսվարողներից:
Լրատվամիջոցին առաջարկում ենք հրապարակել իր «տեղեկությունների» աղբյուրը, եթե, իհարկե, այն կա:
Իսկ այլ լրատվամիջոցների հորդորում ենք չտարածել չճշտված ու կեղծ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...