Անահիտ Մանասյանն անդրադարձել է կանանց իրավունքների մարտահրավերներին
«Նորդիկ օրեր-2026» ծրագրի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին խոսել է կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթությունների ու մարտահրավերների մասին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Անահիտ Մանասյանն ընդգծել է հանրային ընկալումներում առկա կարծրատիպերի խոչընդոտող դերը կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի վերաբերյալ, ինչը խանգարում է կանանց ու աղջիկների հավասար հնարավորությունների ապահովմանը։ Պաշտպանը նաև մատնանշել է ազգային փոքրամասնությունների համայնքներում առկա վաղ ամուսնությունների խնդիրը՝ շեշտելով դրա բացասական ազդեցությունը աղջիկների կրթություն ստանալու, զարգանալու և այլ իրավունքներից օգտվելու հնարավորությունների վրա։
Միևնույն ժամանակ, Անահիտ Մանասյանը կարևորություն է տվել մարդու իրավունքների կրթությանը՝ փաստելով, որ Հայաստանում, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ կրթությունը դեռևս չի համապատասխանում միջազգային ժամանակակից չափանիշներին, ինչի պատճառով անհրաժեշտ են շարունակական բարեփոխումներ։
Տվյալ քննարկմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը։ Իսկ հանդիպումը վարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
«Նորդիկ օրեր 2026» միջոցառումը Երևանում կազմակերպվում է Նորդիկ նախարարների խորհրդի (Nordic Council of Ministers) աջակցությամբ, ինչպես նաև Նորդիկ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ու գործընկեր կառույցների համագործակցության շնորհիվ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Ինչ է կատարվում Facebook-ի հետ. նոր մանրամասներ
Facebook-ում տեղի է ունեցել լայնածավալ գլոբալ խափանում, որն ազդել է հիմնականում հավելվածի և կայքի, ինչպես նաև Facebook M...
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկա...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...