Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև քննարկվել են համագործակցության հեռանկարները
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Բեն Բլեքի հետ հանդիպմանը քննարկել է Բաքվի և Վաշինգտոնի միջև գործակցության զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, բարձր տեխնոլոգիաների ու ներդրումների ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։ Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համատեքստում կողմերը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը և շեշտել 2025 թվականին կայացած Վաշինգտոնյան գագաթնաժողովի հատուկ պատմական նշանակությունը նոր ուղղություններով ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար:
Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը: Կողմերն ուսումնասիրել են երկու երկրների միջև ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները՝ համաձայն ռազմավարական գործընկերության մասին խարտիայի: Բացի այդ, քննարկվել են տնտեսական երկխոսության շրջանակներում նախաձեռնությունները, Ադրբեջանի ներդրումային առաջնահերթությունները և ԱՄՆ ֆինանսական հաստատությունների հետ համատեղ գործունեության հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...