ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում խցանումների կառավարման նոր ծրագիր. Ավինյանը մանրամասնել է
Երևանում այս պահին իրականացվում է պիլոտային ծրագիր` կարգավորելու մայրաքաղաքի խցանումները։ Այդ մասին ԱԺ–ում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրեց, որ քաղաքապետրանը ստեղծել է հատուկ հիմնարկ` երթևեկության կառավարման կենտրոնը, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ` ներդնելու թվային լուծումներ և կատարելու վերլուծություն։ Այս հիմնարկի կատարած աշխատանքների նախնական արդյունքները կլինեն այս տարվա սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին, իսկ արդեն 2027 թվականին կսկսեն ծրագիրն իրականացնել։
«Այս հիմնարկը սկսել է կոնկրետ արդյունքներ տալ. սկսել է չափումներ իրականացնել Երևան քաղաքաի մուտքերի մոտ ավտոմեքենաների հոսքի, և այդ հաշվարկների հիման վրա այս տարի մեզ տալու է փոփոխությունների ծրագիր, թե ինչ պետք է տեղի ունենա»,– նշեց Ավինյանը։
Նրա խոսքով` արդյունքում կունենան հստակ թվեր, թե որքան մեքենա է մուտք գործում Երևան, ինչ չափի կայանման տեղեր պետք է ստեղծվեն մուտքերի մոտ։
Ավինյանի դիտարկումներով` խցանումների պատճառը տնտեսական աճն է, որը բերել է մարդատար մեքենաների քանակի ահռելի աճի։ Ըստ նրա` որքան էլ ավելացնեն ավտոբուսների քանակը, այն իր ժամանակացույցով չի կարողանալու աշխատել, եթե չլինի մարդատար մեքենաների սահմանափակում։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել
ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը». «Կարևորելով հանրությանը պատ...
12-ամյա աշակերտին էքսկուրսիայի ժամանակ քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել
«Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայ...