Միայն ապուշը կարող է այդպես մտածել. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ապուշ որակեց նրանց, ովքեր կարող են կարծել, թե ինքն ընդունակ է արդարացնել իր հայրենիքը հանձնած անձին։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ միայն ապուշը կարող է մտածել, թե ինքը հնարավոր է արդարացնի մեկին, ով հանձնել է իր հայրենիքը։
Նա մասնավորապես հայտարարեց. «Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ»։
Հարկ է նշել, որ մինչ այս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսաուղերձով արձագանքել էր հանրության շրջանում շրջանառվող այն լուրերին, որոնք վերաբերում էին Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հնարավոր գործակցությանը։ Իր հայտարարության մեջ Էդմոն Մարուքյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել»։
Նմանատիպ հոդվածներ
Զանգ՝ կուլիսներից. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական լարված հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության տեքստից հստակ երևում է, որ կողմ...
Կրեմլի պլանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Reuters-ի աղմկահարույց հրապարակումը
Ռուս պաշտոնյաները վերջին ամիսներին քննարկել են Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին հայրենիք ուղարկելու ծր...
Սերգեյ Լավրովի կտրուկ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ
Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը շատ կտրուկ է դրված, ան...
Պուտինը ստորագրեց աղմկահարույց օրենքը
Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ վարչական իրավախախտումներ կատարած երկրից հեռացած ռուս...