Հայտնի է` ինչ մեղադրանք է առաջադրվել Ալեն Ղևոնդյանին և Տիգրան Վարդանյանին
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ-ն և Ա.Ղ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել:
Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ-ի և Ա.Ղ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Տ.Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:
Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»:
Նմանատիպ հոդվածներ
Զանգ՝ կուլիսներից. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական լարված հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության տեքստից հստակ երևում է, որ կողմ...
Կրեմլի պլանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Reuters-ի աղմկահարույց հրապարակումը
Ռուս պաշտոնյաները վերջին ամիսներին քննարկել են Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին հայրենիք ուղարկելու ծր...
Սերգեյ Լավրովի կտրուկ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ
Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը շատ կտրուկ է դրված, ան...
Պուտինը ստորագրեց աղմկահարույց օրենքը
Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ վարչական իրավախախտումներ կատարած երկրից հեռացած ռուս...