Լավրովի սպառնալիքը` Հայաստանին
Հայաստանին կարող են հեռացնել ՀԱՊԿ-ից անդամավճարները չվճարելու պատճառով: «Հայաստանում ընտրությունների օրը իմ գործընկեր Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի ՀԱՊԿ-ի հետ, հայտարարեց. «Մենք անդամավճարներ չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում», — հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:
«Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ առկա է Հայաստանի պարտքը ՀԱՊԿ բյուջեին. սա մի իրավիճակ է, որը նախատեսված է կազմակերպության Կանոնադրությամբ: Մենք այսօր պայմանավորվել ենք դիտարկել դրա համապատասխան հոդվածի կիրառումը»:
ՀԱՊԿ Կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպության խորհուրդը կարող է, կասեցնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում քվոտավորված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքը, զրկել ձայնի իրավունքից կամ հեռացնել կազմակերպությունից:
Որոշումը կարող է ընդունվել առանց Հայաստանի ձայնը հաշվի առնելու:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...