Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել ՌԴ-ից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը
Shantnews.am-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։
«Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։
Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին արձագանքելով՝ Սահակյանը նշել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։
Ավելի ուշ, երբ Սահակյանը փորձել է վերադառնալ Մոսկվա, հենց օդանավակյանում ձերբակալվել է։
Հիշեցնենք՝ «ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս.-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանցագործության մասին չհայտնելը)։
Քննիչի որոշմամբ Հ. Ս.-ն ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող քարոզարշավի ժամանակ առաջարկել է ներկա գտնվել հունիսի 3-ին և 4-ին Մարզահամ...
Հունիսի 1-ին ՆԳՆ-ն երեխաներին հրավիրում է մեծ տոնախմբության․ անակնկալներ, շոուներ և նվերներ
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու ուրախ, գուն...