Ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քաղաքացիական պարտքը կատարել է 1-ի 20 ընտրատեղամասում: Մարուքյանը լրագրողներին ասել է, որ բացարձակապես մտահոգություն չունի, վստահ է, որ ունենալու ենք բազմաթիվ կուսակցություններով խորհրդարան: Ըստ նրա՝ ժողովրդի ուղերձն այն է, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն:
«Մեր ուժի հետ կապված ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան, բայց ակնկալիքներ միայն մեր ուժի հետ չեն կապված, որտեղ մենք ասել ենք, որ էգոիզմը դնում ենք մի կողմ, ակնկալիքները կապված են Հայաստանի Հանրապետությունում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ, նորմալ կյանքի վերադարձ, և ես ուզում եմ ասել, որ բարձր մասնակցությունը այս պահին, որ մենք արձանագրում ենք, ես չեմ հիշում նման հերթեր, անկեղծ չեմ հիշում։
Բայց միշտ էսպես պատրաստ եմ։ Բայց, ամեն դեպքում, ամբողջ հանրապետությունով են հիմա հերթեր, որտեղ Վանաձոր եմ խոսել, Գյումրի եմ խոսել, մյուս մեր մարզերի ներկայացուցիչների հետ բոլոր տեղերում բարձր մասնակցությունը, սա նշանակում է, որ քարոզարշավով քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Այսօր ժողովուրդը որոշելու է, թե ինչպիսի՞ խորհրդարան ենք մենք ունենալու, և էդ խորհրդարանը ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու, և Հայաստանի Հանրապետությունը իր մարտահրավերները ինչպես է դիմագրավելու»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...
Հրատապ հայտարարություն՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բո...