Քաղաքականություն

Ռուսաստանից սենսացիոն հայտարարություն՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

Ռուսաստանից սենսացիոն հայտարարություն՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կուսակցության ցածր վարկանիշի պատճառով, սկսել է ոչնչացնել քաղաքական մրցակցությունը՝ զրկելով քաղաքացիներին երկրի ապագան ընտրելու իրավունքից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռազմաքաղաքական վերլուծաբան, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Տիխանսկին։ 


«Հայաստանում հինգ տարի ժամկետով կընտրեն խորհրդարանի նոր կազմը։ 


Արևմտյան սոցիոլոգների տվյալներով՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատրաստ է աջակցել ընտրողների 37%-ից պակասը։ Ընդ որում, ընդդիմադիր կուսակցությունները միասին վերցրած կարող են հավաքել շուրջ 49%. «Ուժեղ Հայաստան»՝ 26%, «Հայաստան» դաշինք՝ 12%, «Բարգավաճ Հայաստան»՝ 6%, «Միասնության թևեր»՝ 5%»,- ասել է փորձագետը։ 


Նրա խոսքով՝ Երևանի ներկայիս հարաբերական բարեկեցությունը պահպանվում է բացառապես Մոսկվայի հետ հարաբերությունների շնորհիվ, ուստի դրանց խզումը հանրապետության համար աղետալի կլինի։ 


«Տնտեսությունն ուժեղ էր հիմնականում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի շնորհիվ։ Դե ինչ, «անիրազեկ» բառն այստեղ նույնիսկ չափազանց մեղմ է։ Պետք է շատ կարճատես առաջնորդ լինել՝ սեփական երկիրն այսպիսի դիրքերից ներկայացնելու համար։


Հայաստանում օրենք էին ընդունել Եվրամիությանն անդամակցելու հանրապետության մտադրության մասին, թեև հենց ինքը՝ միավորումն, երկրին անդամակցություն չէր առաջարկել։ Վարչապետը հայտարարում էր, որ Երևանը գիտակցում է հանրապետության՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցության անհամատեղելիությունը, սակայն խոստացել է օրակարգը համադրել երկու միավորումների հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է։ Ինչպես նշում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի բլոկներին մասնակցության հարցում՝ «մեղմ և ինտելիգենտ ամուսնալուծության» հնարավորությունը պահպանելու համար։ Այս հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են ԵԱՏՄ գագաթնաժողովում։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է, որ իրենք կիսում են այն դիրքորոշումը, որ Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու կամ տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,- եզրափակել է Մերկուրիսը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250