Պետք է՝ մի քաղաքական միջավայրի, որտեղ է մեր պետության գոյությունը չի վիճարկվում․ Արման Բաբաջանյան
Հանուն հանրապետության կուսակցության վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը քաղաքացիական պարտքը կատարել է Շենգավիթ վարչական շրջանի 8-ի 9 ընտրատեղամասում: Քվեարկելուց հետո Բաբաջանյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանը բարեփոխումների կարիք ունի դատաիրավական, կրթական, տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում: Նրա համոզմամբ՝ այդ գործընթացում կարևոր դեր ունեն ոչ միայն լեգիտիմ և ուժեղ իշխանությունը, այլև ուժեղ ընդդիմությունը, որը կկարողանա իշխանությունից պահանջել հաշվետվողականություն, թափանցիկություն և պատասխանատվություն՝ ստանձնած պարտավորությունների հարցում։ Թեկնածուն նշել է, թե հանուն ինչպիսի Հայաստանի է քվեարկել:
«Հանուն՝ հանրապետության, հանուն՝ ընդդիմափոխության, հանուն՝ ուժեղ հակակշիռի, հանուն՝ մի քաղաքական միջավայրի, որտեղ է մեր պետության գոյությունը չի վիճարկվում, որտեղ մեր պետության գոյությունը վտանգավոր չի համարվում, որտեղ մեր մի քաղաքական իրավիճակի օգտին, որտեղ մենք ի վիճակի ենք միջազգային մեր գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները լիարժեք կերպով իրագործել որպես պայմանագրունակ պետություն, որպես պայմանավորվածությունները հարգող պետություն և հարգանք, հարգանքի արժանի պետություն»,- ասել է Հանուն հանրապետության կուսակցության վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...