Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին
Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, և մեր զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում: Այդ մասին ընտրություն կատարելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Դիտարմանը, թե այս օրերին շատ է խոսվում ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին, Պապիկյանն արձագանքել է.
«Կարծում եմ՝ օրինաչափ է, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ, այսինքն՝ իրավունքներն իրացնելուց զատ՝ նաև հայրենիքի առաջ ունեցած պարտականությունը կատարեն»:
Մեկ այլ դիտարկման, թե վարժական հավաքների մասնակցելու մասին ծանուցումները տրամադրվում են Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի հրահանգով, պաշտպանության նախարարը նշել է՝ մենք արձակուրդում ենք:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...