Մեղադրում եմ՝ թողել են էդ ուժերին հասնեն մինչև ընտրություններ․ Արտակ Սարգսյան
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը քաղաքացիական պարտքը կատարել է 4-ի 19 ընտրական տեղամասում, որտեղ գրանցված է 1754 ընտրող: Նրա խոսքով՝ ազգն այսօր զարթոնքի պահանջ ունի, և իրենք առաջարկում են այդ զարթոնքը, որից հետո պետք է ազգը վերածնվի:
«Եղբորս հետ եմ եկել և եղբորս որդու հետ եմ եկել: Ակնկալիքները՝ անցնել Ազգային ժողով և պայքարել էս ժողովրդի համար:
Մեր բոլոր առաջարկները նորություն են Հայաստանի համար և նոու հաու են:
Ես հույս ունեմ, որ մեր ազգը էս ընտրությունով ցույց է տալու, որ որո ուժեր էլ ընդհանրապես իրավունք չունեն ներդրված լինելու քաղաքական պայքարի մեջ։ Ես մեղադրում եմ այս իշխանություններին, որ թողել են էդ ուժերին, որ հասնեն մինչև ընտրություններ: Իրոք, ես մեղադրում եմ. էդ ուժերը չպետք է նույնիսկ ընտրական ցուցակում լինեն, նրանք վաղուց պետք է պատիժ կրելու լինեն»,- ասել է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...