Բոլոր երեք սցենարներին՝ պատրաստ ենք․ Գուրգեն Սիմոնյան
Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը քաղաքացիական պարտքը կատարել է Ձորաղբյուրի 29/46 ընտրատեղամասում: Քվեարկել է հանուն կայուն ապագայի, հանուն հավասարակշռված խաղաղության, հանուն արժանապատիվ առօրյայի և կենցաղի, որին մեր հանրությունն արժանի է: Գուրգեն Սիմոնյանն ասել է՝ կուսակցությունը պատրաստ է բոլոր երեք սցենարներին՝ թե՛ հաղթանակի, թե՛ պարզապես խորհրդարան անցնելու շեմը հաղթահարելուն ու թե՛ արտախորհրդարանական կարգավիճակում աշխատելուն: Հետընտրական հնարավոր զարգացումների մասին Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածուն ասել է՝ իրենց անելիքները կախված կլինեն գործընթացի վերաբերյալ գնահատականից:
«Հիմա կտեսնենք, Աստծու հաջողությամբ թող ընտրությունների գործընթացը մաքուր անցնի և խախտումները տեսակարար կշռով չգերազանցեն թույլատրելի շեմը, որը կարող էր ազդել վերջնարդյունքի վրա: Եթե նորմալ ընտրություններ լինեն, ապա բոլոր հակադրությունները մենք կփորձենք այնպես անել, որ բախման չբերեն: Բայց լինելու են, ես էլ եմ ակնկալում, որ խնդիրներ կլինեն, որովհետև արդեն հայտարարել են կանխավ, որ չեն ճանաչելու արդյունքները: Կապրենք, կտեսնենք:
Եթե Շնորհապետական կուսակցությունը լուրջ դիրքավորում կունենա այս ընտրություններում և մենք կարձանագրենք որ ընտրախախտում ընդհանրապես չի եղել, մենք բարոյական իրավունք կունենանք հաշտեցնողի կարգավիճակում հանդես գալու»,- ասել է Գուրգեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...