Ալեն Սիմոնյանի ուշագրավ հայտարարությունը․ շատ խիստ են լինելու
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ընտրությունը կատարել է Երևանի 9/21 ընտրատեղամասում: ԱԺ խոսնակը կարծում է՝ ընտրություններին մասնակցության ակտիվությունը շատ բարձր է լինելու: Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է ընտրակաշառքի և այլ երկրներից ՀՀ քաղաքացիներին Հայաստան բերելու դեպքերին:
«Կարծում եմ՝ մեր ժողովրդի արձագանքը ակնհայտ է, և ես որքանով որ հետևում եմ, շատ բացասական ալիք է բարձրանում այդ գործողությունների պատճառով, և էն մարդիկ, որվքեր չէին ուզում քվեարկեին, և էն մարդիկ, ովքեր նույնիսկ տրամադրված էին քվեարկելքւ էդ ուժերին, հիմա կա՛մ զերծ են մնում, կա՛մ շատ ակտիվ գնում են քվեարկելու, և վստահ եմ, որ էդ բացասական ալիքը՝ 1000 հոգի, 2000 հոգի բերելու բացասական ալիքը և Հայաստանում, Հայաստանի անկախության և պատերազմ չլինելու կողմնակիցներին էլ ավելի մեծ խթան ա հանդիսանալու գնալ-քվեարկելու, իսկ իրավապահները աշխատում են և շատ խիստ են լինելու»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...