Ընտրություններից առաջ սկանդալային բացահայտումներ․ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից` 2026 թվականի փետրվարի 7-ից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ:
Auroranews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ 2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 8 քրեական վարույթ՝ 31 անձի վերաբերյալ:
Դրանք են՝
- 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել Քննչական կոմիտեում քննված՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 9 անձի վերաբերյալ:
Դրանք են՝
- խմբի կազմում նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...