Քաղաքականություն

Մենք ենք որոշելու՝ երբ դուրս գանք ՀԱՊԿ–ից, ոչ թե օտարերկրյա գործակալները. Փաշինյան

Մենք ենք որոշելու՝ երբ դուրս գանք ՀԱՊԿ–ից, ոչ թե օտարերկրյա գործակալները. Փաշինյան

Եթե անհրաժեշտ լինի՝ դուրս կգանք։ Ես ասել եմ, որ հետ չենք վերադառնալու, և մենք ենք որոշելու՝ երբ դուրս գանք, ոչ թե օտարերկրյա գործակալները: Այս մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված նախընտրական բանավեճի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ–ում մասնակցության «սառեցման» մասին հարցին:

Բանավեճի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ և կուսակցության ղեկավարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ-ում մասնակցության «սառեցումը», և ինչու մինչ այժմ որոշում չի կայացվել կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ։

«Դուրս կգանք։ Մեզ ի՞նչ է, վախեցնո՞ւմ եք։ Որոշում կկայացնենք և դուրս կգանք, որոշում կկայացնենք և դուրս կգանք։ Եթե անհրաժեշտ լինի՝ դուրս կգանք։ Ես ասել եմ, որ հետ չենք վերադառնալու, և մենք ենք որոշելու՝ երբ դուրս գանք, ոչ թե օտարերկրյա գործակալները»,– ասել է նա։

2024 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին՝ պնդելով, որ կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար։

2024 թվականի հոկտեմբերին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում կայացած անվտանգության հարցերին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել էր, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250