«Իմ քայլը»՝ Աննա Հակոբյանի կեղծ ամուսնալուծության և միլիոնավոր դոլարների ստանալու լուրերի մասին
Վերջին օրերին համացանցում կրկին շրջանառվում են Աննա Հակոբյանի և «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մի շարք բացարձակ սուտ, անհիմն և պիղծ բովանդակության պնդումներ, հայտնում են հիմնադրամից։
«Շրջանառվող լուրերում պնդում են, թե իբր Թուրքիայի ղեկավարը միլիոնավոր դոլարներ է փոխանցում հիմնադրամին։ Մյուսում՝ իբրև Աննա Հակոբյանը հեռացվել է քաղաքական գործընթացներից՝ կոռուպցիոն հետագիծ ունենալու և վարկանիշի վրա բացասաբար ազդելու պատճառով։ Երրորդում նշում են, թե իբր Աննա Հակոբյանը յուրացրել է հիվանդ երեխաների համար նախատեսված միլիոնավոր դոլարներ և դրա համար է կեղծ ամուսնալուծության միջոցով անհետացել հանրային դաշտից։
Ակնհայտ է, որ այս պատմությունների հեղինակները մեկ ընդհանուր խնդիր են լուծում. առանց որևէ փաստի, ապացույցի և հիմնավորման տարածում են ապատեղեկատվություն՝ պիղծ ստեր հորինելով Աննա Հակոբյանի մասին։ «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ նվիրատվությունների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով։
Խնդրում ենք հիմնվել հավաստի աղբյուրներում տեղ գտած պաշտոնական հայտարարությունների վրա և չտարածել պիղծ ստերը»,- հայտնում են հիմնադրամից։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...