Պատահարներ

Ուսուցչուհին ծեծել է աշակերտներին, ասեղով ծակել երեխաների մատները, քաշել մազերը

Ուսուցչուհին ծեծել է աշակերտներին, ասեղով ծակել երեխաների մատները, քաշել մազերը
ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային…

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ գյուղերից մեկի դպրոցի 64-ամյա ուսուցչուհին 2021թ-ից մինչև 2023թ-ի ընթացքում ՝ դպրոցի դասասենյակում ձեռքով, ինչպես նաև ցուցափայտով հարվածներ է հասցրել իր աշակերտներին։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նա հարվածել է 10-ամյա աշակերտների մեջքին, գլխին, ձեռքերին, քաշքշել հագուստներից, ասեղով ծակծկել է երեխաների մատները, քաշել է երեխաների մազերը, քաշել ու ձգել է երեխաների ականջները։


Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։


Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։ 


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250