ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենրիխ Մխիթարյանը Երևանում հարսանիքի է մասնակցել
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս Երևանում մասնակցել է Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանի և նրա ընտրյալի՝ Լիլիթի հարսանեկան արարողությանը:
Երևանյան խնջույքը համախմբել է հայկական ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ հայտնի դեմքերի, որոնց թվում էր նաև Մխիթարյանը:
Միջոցառումից ուշագրավ տեսանյութ է հրապարակել Երևանի «Փյունիկի» ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն՝ իր տիկտոկյան էջում: ֆուտբոլիստները ջերմ զրույցի են բռնվել ռեստորանում. Մխիթարյանը հետաքրքրվել է, թե ինչպես է Կովալենկոն իրեն զգում Հայաստանում և հաջողություն է մաղթել նրան:
Նշենք, որ Արտյոմ Սիմոնյանն իր կարիերայի ընթացքում պաշտպանել է հայկական և ռուսական մի շարք ակումբների գույները, իսկ ներկայումս հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող քարոզարշավի ժամանակ առաջարկել է ներկա գտնվել հունիսի 3-ին և 4-ին Մարզահամերգայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր որոշում վարորդական իրավունքից զրկվածների համար․ քննություն հարկավոր չէ
Վարորդական իրավունքից զրկված վարորդները 50 հազար դրամ տույժ վճարելով կկարողանան վերականգնել իրենց վարորդական իրավունքներ...