ԿԳՄՍՆ-ի խիստ պահանջը․ կգործի նոր կարգ՝ ուսուցիչների ատեստավորման համար
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որով սահմանվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման մի շարք կարգավորումներ։ Փոփոխությունների ընդունմամբ կապահովվի ուսուցիչների նպատակային, արդյունավետ և որակական զարգացման գործընթաց՝ ի նպաստ սովորողների կրթության որակի բարձրացման և հանրակրթության ոլորտի շարունակական զարգացման։
Որոշմամբ ներկայացվել է վերապատրաստման մանրամասն կառուցվածք՝ մոդուլներով, մակարդակներով և շրջափուլերով: Գործող կարգում առկա չեն ատեստավորման փուլերը և ժամկետները, հետևաբար առաջարկվել է սահմանել 1-5 տարվա շրջափուլեր՝ ըստ մակարդակների:
Սահմանվել է նաև, որ, եթե տվյալ մոդուլով վերապատրաստված ուսուցիչների առնվազն 30 տոկոսը չի ատեստավորվել, ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպությանը 3 տարով զրկում է այդ մոդուլի վերապատրաստումներ իրականացնելու իրավունքից: Այդ հանգամանքը կնպաստի վերապատրաստման որակի խթանմանը: Արդյունքում՝ կհստակեցվեն ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող քարոզարշավի ժամանակ առաջարկել է ներկա գտնվել հունիսի 3-ին և 4-ին Մարզահամերգայի...
Հունիսի 1-ին ՆԳՆ-ն երեխաներին հրավիրում է մեծ տոնախմբության․ անակնկալներ, շոուներ և նվերներ
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու ուրախ, գուն...