Հայաստանցիները շարունակում են աշխատանքի մեկնել Ռուսաստան
Ավելի քան 42 հազար ՀՀ քաղաքացի երեք ամսվա ընթացքում աշխատանքի նպատակով մեկնել է Ռուսաստան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են վիճակագրական տվյալները:Հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան աշխատանքի նպատակով մուտք է գործել Հայաստանի 42 366 քաղաքացի, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 45 526։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականին Ռուսաստան է ժամանել Հայաստանի 112 741 քաղաքացի (2025 թվականին՝ 125 143)։ Նրանցից 50 699-ը նշել են մասնավոր այցը որպես այցի նպատակ, շուրջ 3,2 հազարը՝ ուսումը, 1 568-ը՝ զբոսաշրջությունը, 1 308-ը՝ գործնական այցը, 12 289-ը մուտք են գործել որպես սպասարկող անձնակազմ, իսկ 1 311-ը երկիրն անցել են տարանցիկ։
ՀՀ քաղաքացիների մեծ մասը Ռուսաստան է մեկնել օդային (69 761) և ավտոմոբիլային (39 857) ճանապարհով։ Ոտքով սահմանը հատել է 3 054 մարդ, իսկ երկաթուղային տրանսպորտից օգտվել է 68 քաղաքացի։
Վերջին շրջանում Երևանը հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրման քաղաքականության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ ԵՄ-ին ինտեգրումը ինքնաբերաբար կհանգեցնի Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության դադարեցմանը և այն արտոնությունների կորստին, որոնցից Երևանը օգտվել է ԵԱՏՄ անդամակցության ընթացքում։
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և ձգտում է հնարավորինս երկար համատեղել կազմակերպության անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
Երևանում երեկ տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահա...
Նախընտրական թեմայով իրար դանակահարել են. 50-ամյա տղամարդը մաhացել է
Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարութ...
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Հանրապետության օրը՝ նոր գեներալների նշանակմամբ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առա...