Ալիևն ինչ պահանջել է՝ մեր երկրի ղեկավարը տվել է. Նարեկ Կարապետյան
Ալիևի նարատիվները տարածում է Ալիևի մարզպետն այստեղ: ՔՊ-ի ղեկավարը զարթնում է և ասում, որ Ալիևի պահանջով պետք է Սահմանադրություն փոխի, ինչո՞ւ է Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխում ՔՊ ղեկավարը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում, հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Հարցին՝ նա Ալիևի՞ն է հավատում, թե՞ Փաշինյանին, Նարեկ Կարապետյանը պատասխանել է՝
«Երկուսին էլ չենք հավատում, ցավոք: Ալիևին չենք հավատում որպես մարդ, հավատում ենք այն բանին, որ ինքն ինչ պահանջել է՝ մենք, մեր երկրի ղեկավարը տվել է:
Հադրութի օրը հիշու՞մ եք, երբ նա հայտարարում էր, որ Հադրութում է, մեր երկրի ղեկավարը հայտարարում էր՝ Հադրութում չէ: Նույն ձևով ճանապարհը, Մեղրիում ժողովուրդը հարցրեց՝ ճանապարհ տալո՞ւ եք, թե՞ ոչ, ասաց՝ չեմ տալու: Սահմանադրության գծով, բազում անգամներ ասվել է, որ Սահմանադրություն չի փոխվելու»,- մանրամասնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...