Կյանքին վտանգ է սպառնում. Հացադուլավոր Օսիպյանի փաստաբանի հայտարարությունը
Վարչապետ Փաշինյանի հետ վիճաբանած, կալանավորված Արթուր Օսիպյանի փաստաբանը հայտարարություն է արել.
«Որպես կալանավորված քաղաքացի Արթուր Օսիպյանի փաստաբան՝ ձեզ եմ փոխանցում իմ պաշտպանյալի բաց դիմում-նամակները՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ-ում գործող միջազգային դիվանագիտական առաքելություններին։ Խնդրում եմ անհապաղ հանրայնացնել այս տեղեկատվությունը, քանի որ իմ պաշտպանյալի կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում։ Խոսքի ազատության և քաղաքացիական դիրքորոշման համար կալանավորված Ա. Օսիպյանը բոլորում է հացադուլի 15-րդ օրը՝ ի նշան բողոքի իր նկատմամբ իրականացվող քաղաքական հալածանքների:
Մայիսի 18-ին բերման ենթարկվելիս ՀՀ վարչապետը հրապարակավ և ուղիղ տեքստով սպառնացել է նրան։ Գտնվելով պետական վերահսկողության տակ գտնվող հիմնարկում՝ Օսիպյանը հիմնավոր վախեր ունի, որ իրեն կարող են թունավորել կամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել։
Իշխանության աջակիցների կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության, ինչպես նաև հեռախոսն առգրավելու և ֆեյսբուքյան էջն ապօրինի ջնջելու փաստերով որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել:
Ա. Օսիպյանը կտրականապես հերքում է օտարերկրյա գործակալ լինելու մասին լուրերը։ ԼՂ-ում ռուսական զորքերի ապօրինությունների դեմ իր պայքարի պատճառով նա ՌԴ-ում պաշտոնապես հայտարարված է «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ):
Կից տեղադրում եմ նամակների հայերեն և անգլերեն բնօրինակները. խնդրում եմ հրապարակել համապատասխան տարբերակներն ամբողջությամբ։
Ակնկալում եմ ձեր հրատապ լուսաբանումը։
Հարգանքով՝
Արթուր Օսիպյանի փաստաբան
Դավիթ Հովհաննիսյան»:
Նմանատիպ հոդվածներ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
Երևանում երեկ տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահա...
Նախընտրական թեմայով իրար դանակահարել են. 50-ամյա տղամարդը մաhացել է
Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարութ...
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Հիշ...