ԿԳՄՍՆ-ն արձագանքել է դպրոցների փակման մասին տեղեկություններին
Որոշ քաղաքական ուժեր ընտրություններին ընդառաջ շարունակում են սուտ տեղեկություններ տարածել, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց, ինչի մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նախարարությունից ևս մեկ անգամ հայտնում են, որ նշված պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակն է մեծացնել կրթության հասանելիությունը և բարձրացնել որակը, ինչի հստակ ապացույցն են հանրապետության ողջ տարածքում իրականացվող նախադպրոցական հաստատությունների ու դպրոցների կառուցման և վերակառուցման մեծածավալ ծրագրերը։
Կառույցից նշում են, որ ցավալի է կրթական ոլորտի շահարկումը՝ հանրության շրջանում անհիմն անհանգստություն ստեղծելու համար։ Նախարարությունը կոչ է անում հիմնվել միայն հավաստի ու պաշտոնական աղբյուրների վրա և հավելում, որ շարունակելու է հասարակությանը ճշգրիտ ու լիարժեք տեղեկություններ փոխանցել կրթության ոլորտում կատարվող ծրագրերի մասին։
ԿԳՄՍՆ
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Վեդիի աղմկահարույց դեպքով մեղադրյալը թույն է խմել
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդիում դեռահաս քույրերի հանդեպ սեռական բռնության դեպքով մեղադրյալ տղամարդկանցից...
Բարի գալուստ, Գալկին. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինսթագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ռուս հոմորիստ Մաքսիմ Գալկինի հետ` գրելով. «Բար...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...