Նոր զանգվածային հարված. Զելենսկին զգուշացնում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է հետախուզական տվյալների մասին, ըստ որոնց՝ Ռուսաստանը նոր զանգվածային հարված է նախապատրաստում ուկրաինական քաղաքների և բնակավայրերի ուղղությամբ։
Ուկրաինայի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտեկերի հետ և շնորհակալություն հայտնել ռուսական մշտական օդային հարձակումների կապակցությամբ հայտնած ցավակցությունների համար։ Զելենսկին կանցլերին է ներկայացրել հետախուզության տվյալներն այն մասին, որ ռուսական կողմը նոր զանգվածային հարված է պատրաստում ուկրաինական համայնքների ու քաղաքների ուղղությամբ։ Նա շեշտել է գործընկերների համատեղ պատասխանների չափազանց մեծ կարևորությունն այս գնդակոծություններին, ինչը նախևառաջ պետք է արտահայտվի հակահրթիռային պաշտպանության միջոցների մատակարարմամբ։ Կողմերը մանրամասն անդրադարձել են նաև Ուկրաինայի՝ Եվրոպական միությանը ինտեգրվելու գործընթացին։
Ուկրաինական կողմն ակնկալում է, որ արդեն հունիս ամսին կբացվի առաջին կլաստերը, ինչն արդարացի է, և ուկրաինացիներն արժանի են դրան։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ավստրիային այս դիրքորոշումը լիովին կիսելու համար։ Ղեկավարները քննարկել են նաև համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում։ Ուկրաինայի նախագահը հանձնարարել է իր դիվանագիտական թիմին համապատասխան հարցերը սեփական մակարդակով մշակել ավստրիացի գործընկերների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքի վրա: Այս մասին հայ...
Իրավիճակը կրիտիկականից վերածվում է աղետալիի. Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինծառայողներին և կոչ է արել նրանց չկատարել կիևյան իշխանությունների հրամա...
Փաշինյանը` հայկական զենքի արտահանման մասին
Այս տարի մենք զենք ենք արտահանել միջազգային շուկա։ Այս մասին մայիսի 21-ին Արարատ քաղաքում տեղի ունեցող նախընտրական քարոզ...
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...