ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զահլա տանելու» արձան է տեղադրվել․ կշռում է 500 կիլոգրամ․ «Բոլորին դեմ եմ»
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում այս անգամ էլ «զահլա տանելու» ակցիա է իրականացրել Ռադիոտան դիմաց։
«Այսօրվանից հետո ոչ ոք չի կարողանալու տանել ձեր զահլան, որովհետև այն կշռում է 500 կիլոգրամ։ Այս սիմվոլը թող մնա այստեղ և բոլոր քաղաքական ուժերը որոնց մենք դեմ ենք, իսկ մենք դեմ ենք բոլորին, իմանան, որ այլևս չեն կարողանալու տանելժողովրդի զահլան։ Սա ժողովրդի զահլայի սիմվոլն է»,- ասել է կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը։
Հիշեցնենք, որ քարոզարշավի շրջանակներում կուսակցությունն իրականացրել է նաև մուկ տշելու, բոչկա գլորելու, ջուր ծեծելու, պորտը տեղը դնելու, ցեխ շպրտելու ակցիաներ։
Գևորգյանն ակցիայի ժամանակ նաև տեղի բնակիչներին, Ռադիոտան աշխատակիցներին կոչ է արել կասեցնել իրենց տեղադրած արձանի հեռացումը, իսկ ոստիկանությանն էլ հորդորել է համարել այդ ամենը խուլգիանություն, երբ մեկը «զահլայի» արձանն ուզենա տանել։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան։Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարա...