Ուր է Փաշինյանը նախատեսում գնալ ընտրություններից անմիջապես հետո. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ընտրություններից անմիջապես հետո նախատեսում է ներկայանալ Ազգային ժողով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը խորհրդարան է գնալու հենց ընտրությունների հաջորդ առավոտյան։ Պատճառը 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացումն է։ Իշխանությունը պարտավոր է Ազգային ժողովին ներկայացնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, և այդ գործընթացը կմեկնարկի հունիսի 8-ից՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում։
Ըստ տեղեկությունների՝ առաջին զեկուցողը լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հունիսի 8-ի առավոտյան խորհրդարանում կներկայացնի կառավարության կատարած աշխատանքը և բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները։ Դրանից հետո կառավարության անդամները հերթով կներկայացնեն իրենց ղեկավարած գերատեսչությունների հաշվետվությունները՝ ամփոփելով ոլորտային զարգացումներն ու կատարված աշխատանքը։
Նախատեսվում է բյուջեի կատարողականի քննարկումները շարունակել մինչև հունիսի 15-ը։ Դրանից հետո հաշվետվությունը կընդգրկվի Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Փաշինյանն անդրադարձել է Պուտինի հայտարարությանը
«Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ։ Ես միակ պաշտոնյան եմ, Հայաստանի վարչապետը միակ պ...