Այլ

12:00 Լուրերը մեկ տողով. Հայաստանը Մոսկվայի ճնշման ներքո՝ վիրավորանքներ ու սպառնալիքներ

12:00 Լուրերը մեկ տողով. Հայաստանը Մոսկվայի ճնշման ներքո՝ վիրավորանքներ ու սպառնալիքներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

• Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի նկատմամբ։ «Ռոսպոտրեբնադզորը» վաճառքից հանելու հրահանգ է տվել հայկական երեք ընկերությունների գինիների և կոնյակների համար՝ պատճառաբանելով, որ դրանք չեն համապատասխանել պարտադիր չափանիշներին։ Մինչ այդ էլ Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ծաղկի, միրգ-բանջարեղենի և «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը։ 


• Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանը մտնում է Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի փուլ։ Նրա խոսքով՝ դրա հետևանքները ծանր են լինելու հասարակ մարդկանց համար, և անհրաժեշտ է վերականգնել նորմալ ու հարգալից հարաբերությունները Ռուսաստանի քաղաքական և տնտեսական շրջանակների հետ։ 


• Ալեն Սիմոնյանը կոշտ արձագանք է տվել Նարեկ Կարապետյանի հայտարարություններին։ ԱԺ նախագահը նշել է, որ ընդդիմադիր գործիչների մի մասը խորհրդարան գալուց հետո փոխում է վարքագիծը և խուսափում ակտիվ մասնակցությունից, նաև ակնարկելով, որ խորհրդարանում իրենց «վերադաստիարակելու» են։ 


• Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը վտանգի տակ է դրել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ։ Նա նշել է, որ Երևանը հեռանում է Մոսկվայից և շարժվում է Ուկրաինայի համար բնորոշ սցենարով, ինչը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ 


• Մեդվեդևը նաև հիշեցրել է Փաշինյանի հետ առաջին հանդիպումը՝ նշելով, որ վարչապետը ժամանակին իրեն ներկայացրել է որպես Ռուսաստանի համար «օտար մարդ»։ Ռուս պաշտոնյան Փաշինյանին անվանել է ժամանակավոր իշխանավոր, ոչ թե անվտանգության երաշխավոր։ 


• Ռուսաստանի պետական մեդիա դաշտից ևս շարունակվել են Հայաստանի հասցեին վիրավորական հայտարարությունները։ Մարգարիտա Սիմոնյանը հեգնական ձևով խոսել է Հայաստանի քաղաքացիների մասին և հայտարարել, որ ուրախ է ՀՀ քաղաքացի չլինելու համար։ 


• Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում հայտարարել է, որ իշխանությունները լինելու են առավել կոշտ։ Նրա խոսքով՝ ցանկացած դեպքում իշխանություններին քննադատում են՝ թե՛ խստության, թե՛ մեղմության համար, և կառավարությունը շարունակելու է իր ընտրած գիծը։ 


• Հղի կնոջ մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կալանավորվել է մեկ անձ, իրականացվում են մի շարք փորձաքննություններ, իսկ նախնական տվյալներով՝ մեքենայի վարորդը եղել է ոչ սթափ և նախկինում ևս առնչություն ունեցել իրավապահների հետ։ 


• Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը հանել է ԱՄՆ-ի հետ քննարկվող պայմանավորվածություններից։ Թեհրանի փոխանցմամբ՝ այդ հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի ափամերձ երկրների մակարդակով, մինչդեռ ԱՄՆ-ի հետ բանակցություններում վերջնական հստակություն դեռ չկա։

   

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250