Զելենսկիի վիրավորանքը` Պուտինին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Տելեգրամյան ալիքում հայտնել է, որ այսօր գիշերվանից փրկարարներն ու անհրաժեշտ ծառայություններն աշխատում են բոլոր այն վայրերում, որտեղ դրա կարիքը կա։
Այս հարվածի հետևանքով տուժած յուրաքանչյուր քաղաքացու օգնություն կցուցաբերվի, քանի որ դա պետության պարտականությունն է, և այն կկատարվի։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հարձակումներից հետո տեղերում աշխատում են մարդկանց աջակցելու համար։ Ներկա պահին առկա տվյալներով՝ օրվա սկզբից վիրավորվել է առնվազն 83 մարդ, կան նաև զոհեր, ինչի կապակցությամբ նախագահը ցավակցություն է հայտնել հարազատներին ու մերձավորներին։ Հարձակումը եղել է ծանր՝ արձակվել է 90 տարբեր տեսակի հրթիռ, որոնցից 36-ը՝ բալիստիկ, ինչպես նաև 600 դրոն։ Բալիստիկ հրթիռներից ոչ բոլորն է հաջողվել խոցել։
Հարվածների հիմնական մասը հասցվել է Կիևին, որն էլ հանդիսացել է այս ռուսական հարձակման գլխավոր թիրախը։ Պուտինն արդեն չի կարողանում նորմալ արտասանել անգամ «ուռա» բառը և օդ է որսում, սակայն միևնույն է, իր հրթիռներով կործանում է բնակելի շենքեր։ Ռուսական երեք հրթիռ հարվածել է ջրամատակարարման օբյեկտին, հրդեհ է բռնկվել շուկայում, վնասվել են տասնյակ բնակելի տներ ու մի քանի սովորական դպրոցներ։ Իր «օրեշնիկը» բաց է թողնվել Բելայա Ցերկովի ուղղությամբ։ Նրանք իրականում ոչ ադեկվատ են, և կարևոր է, որ այս ամենը Ռուսաստանի համար անհետևանք չմնա։
Այսօր աշխարհում յուրաքանչյուր ոք, ով չի լռում և աջակցում է Ուկրաինային, կյանքի պաշտպան է։ Ուկրաինական կողմն անում է ամեն ինչ խաղաղության հաստատման ու մարդկանց պաշտպանության համար, և էական է, որ երկիրը մենակ չմնա։ «Անհրաժեշտ են գործընկերների որոշումները, որպեսզի Մոսկվայի այդ հին պնդուկենին արտասանի «խաղաղություն» բառը»․ նշել է նախագահը՝ հավելելով, որ որոշումներ են պետք և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, և՛ Եվրոպայից, և՛ մյուսներից։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր աջակցողներին և եզրափակել խոսքը՝ «Փա՛ռք Ուկրաինային»։