Ռուսաստանի ՊՆ-ի պաշտոնական հայտարարությունը
ՌԴ զորքերը պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի թիրախներին՝ ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա իրականացված ահաբեկչական հարձակումների, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներով և «Իսկանդեր» աերոբալիստիկ հրթիռներով։
Կիրառվել են նաև «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ հրթիռներ, ինչպես նաև «Ցիրկոն» թեւավոր հրթիռներ։
Հարված հասցնելու համար կիրառվել են տարբեր տեսակի բազավորման (օդային, ծովային, ցամաքային) թևավոր հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Խոցման գոտում են հայտնվել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտները, ավիաբազաները և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։
«Հարվածի նպատակներն իրագործված են, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են» – հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը կրիտիկականից վերածվում է աղետալիի. Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինծառայողներին և կոչ է արել նրանց չկատարել կիևյան իշխանությունների...
Փաշինյանը` հայկական զենքի արտահանման մասին
Այս տարի մենք զենք ենք արտահանել միջազգային շուկա։ Այս մասին մայիսի 21-ին Արարատ քաղաքում տեղի ունեցող նախընտրական քարոզ...
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը «Օրեշնիկ»-ով լայնածավալ հարձակում է սկսել Կիևի վրա
Ռուսական զորքերը կիրակի գիշերը՝ մայիսի 24-ին, հերթական անգամ զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Հարվա...