Ո՞րն է ընտրությունների գլխավոր խնդիրը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր ուժերից մեկի վերջին հարցումները մի քիչ անհանգստացնող արդյունք են գրանցել։ Ըստ այդ հարցումների՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ Սամվել Կարապետյանի եւ Արման Թաթոյանի ընտրազանգվածի մոտ կեսը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։
Չնայած հարցվածները հստակ ասել են՝ ուզում են, որ հենց այդ ուժն ընտրվի, բայց նշել են, որ դժվար թե մասնակցեն քվեարկությանը։ Սա նշանակում է, որ գլխավոր խնդիրը ոչ այնքան այն է, թե ում են ընտրելու մարդիկ, այլ այն, թե գնալո՞ւ են արդյոք ընտրությունների։
Ընդ որում, ամենից շատ կարող է տուժել Արման Թաթոյանի «Միասնության թեւերը»․ նրան համակրող զանգվածի մեջ առավել մեծ տոկոս են կազմում ընտրությանը մասնակցելուց հրաժարվողները։
Եվ այս 2 շաբաթում ընդդիմությունը պետք է հատկապես այդ ուղղությամբ աշխատի, որ մարդկանց մոտիվացնի՝ գնալ քվեարկության։
Նմանատիպ հոդվածներ
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են.«Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականին...
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը։Հիշե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1-ին անգամ ՀՀ–ից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել: Այդ մասին հայտարարել է ԲՏ...
Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Օսիպյանին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից ԶԼՄ–ներին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Արթուր Օսիպյանին ձերբակալել են խու...