ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանին հրահրում ու կոչ են անում Հայաստանի դեմ սանկցիա կիրառել. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ընդդիմադիրները պետք է դադարեն Ռուսաստանին խրախուսել, հրահրել ու կոչ անել Հայաստանի դեմ սանկցիա կիրառել։
«Դիմեք կալուգացի Սամոյին, Քոչարյան Ռոբին, Ծառուկյան Գագիկին, հարցրեք՝ արդյո՞ք ձեզ լավ է, որ ամեն օր հայտնվում է տեսանյութ, որտեղ ձեր աջակիցները մեղադրվում են փող բաժանելու մեջ ու դրա հետ զուգահեռ ասում եք, որ Ռուսաստանը հեսա էս կանի...»,- նշեց Սիմոնյանը։
Սիմոնյանը լրագրողին կոչ է արել գնալ ու զանգել տնտեսվարողներին։
«Գնացեք, զանգեք, եկեք...դուք կեղծ բաներ եք ասում»,- ասել է նա։
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց ԱԺ նախագահից ՝ ինչո՞ւ ներողություն չխնդրեցին, երբ տարածում էին տեղեկություն, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, մինչդեռ, այդ փաստը հերքվեց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դուք սուտ եք խոսում, դուք սուտասան եք»։
Սիմոնյանը կոչ արեց չխառնվել իր ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ասեն՝ Նիկո՛լ, գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան
Որոշողը ժողովուրդն է, բոլոր դեպքերում, սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր քաղաքական գործունեության առանցքն է։ Այս մասին «Ք...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը 100-անոց է անվանում քաղքացիներին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մաս...