Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ասեն՝ Նիկո՛լ, գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան

Որոշողը ժողովուրդն է, բոլոր դեպքերում, սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր քաղաքական գործունեության առանցքն է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Ավան վարչական շրջանում ասել է Նիկոլ Փաշինյանը։


«Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ, սուս ու փուս, առանց քննարկելու: 


Եղբայր, որ մի 300-500 հազար մարդ հետդ կանգնի, 5 րոպե հետո խոստանում եմ՝ կհեռանամ, դուք գնացեք,  հավաքվեք»,-քաղաքացուն ասել է Փաշինյանը:


Նա նշել է, որ եթե 700,000 մարդ ասել է՝ Նիկո՛լ մնա, Նիկոլը կմնա:


«Ընտրողների 50 + 1% մարդիկ եթե ասեն՝ Նիկո՛լ, գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, ժողովուրդ ջան, Նիկոլը ծառա է, տենց բան լինո՞ւմ է, որ ծառան ասի չէ՜, չեմ գնում»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250