Ռազմական

Ընդամենը մեկ ժամ էր պակաս, որ ես որոշում կայացնեի. Թրամփ

Mariam Z.
Ընդամենը մեկ ժամ էր պակաս, որ ես որոշում կայացնեի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, ստիպված կլինի վերստին հարվածել Իրանին։


Ինչպես նշել է սպիտակ տան ղեկավարը, ինքը գրեթե կայացրել էր հարձակման որոշումը, սակայն հետո հետաձգել է այն: «Ընդամենը մեկ ժամ էր պակաս, որ ես որոշում կայացնեի այսօր սկսելու մասին»,- պարզաբանել է Թրամփը՝ անդրադառնալով իր նախորդ օրվա հայտարարություններին, թե միջնորդ պետությունների խնդրանքով է հետաձգում հարվածը:


Նա նաև վստահեցրել է, թե Իրանի ղեկավարները խնդրում են գործարք կնքել, սակայն համաձայնության բացակայության դեպքում ԱՄՆ նոր հարձակումը կիրականացվի առաջիկա օրերին. «Դե, ես նկատի ունեմ երկու կամ երեք օր, գուցե ուրբաթ, շաբաթ, կիրակի կամ նման մի բան, գուցե հաջորդ շաբաթվա սկզբին. սահմանափակ ժամանակահատված, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նոր միջուկային զենք ստանան»։


Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը բանակցային գործընթացում զգալի առաջընթաց ունեն, և կողմերից ոչ մեկը ցանկություն չունի վերսկսել ռազմական գործողությունները:


Վենսը նշել է, որ քիչ առաջ է զրուցել Թրամփի հետ, և նախագահը շեշտել է, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակն է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա: Ըստ փոխնախագահի՝ հակառակ դեպքում Պարսից ծոցի պետությունները նույնպես կձգտեն միջուկային զենք ձեռք բերել, ինչին կհետևեն նաև այլ երկրներ:


«Մենք ցանկանում ենք, որ միջուկային զենք ունեցող երկրների թիվը փոքր մնա, և հենց այդ պատճառով էլ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»,- հավելել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250