ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 5-ից մինչև 1-ին հարկ ջուրը հոսում է, պատերը փլվում են խոնավությունից. բնակիչ
Նախորդ տարվանից ասում եմ՝ մուտքի ջրի հաշվիչներից ջուր է հոսում, պատերը փլվում են խոնավությունից: Անորակ աշխատանքը շտկելու փոխարեն, վերջապես միայն պատը սվաղեց, բայց ջրերի հոսքի հարցը չլուծեց ու այսօր սա ունենք: Այս մաիսն ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Նարինե Ղալեչյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Սրան սթափեցնող չկա: Օր ենք հաշվում, որ հեռանա շենքից, որ մեր օրինական համատիրությունը սկսի գործել, իր թերությունները շտկենք: Սա թքած ունի բոլորիս վրա, ոչ մի կառույցից էլ չի ազդվում:
Մեր կառուցապատողը միայն գումար է ուզում, թե բա «սպասարկման» համար չվճարեք՝ ՀԷՑ-ից կանջատեն լույսը (նաև ջուրը, որովհետև ջրի պոմպակայանը հոսնաքով է աշխատում): Իբր սպասարկում է արել, գումար էլ պահանջում է: 5-ից մինչև 1-ին հարկ ջուրը հոսում է: Տեսնենք կմաքրի՞ բոլորը, թե դա էլ մենք պետք է անենք ու վճարենք:
Հ.Գ. Նորակառույցում տուն գնելիս, լավ ճշտեք ով է կառուցապատողը, ես որքանով կարող եմ՝ կաջակցեմ: Հուսամ, այս ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ գերությունից շուտով կազատվենք ու կհեռանա մեր շենքերից սա»,- գրել է նա։
Ավելին՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաթոշակները բարձրացել են 18 000 դրամով․ Թորոսյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով նորութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյանի խոստումը
Քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդիպեց վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիների...
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Հայտնի է՝ ով հաղթեց «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի մեծ եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել Բուլղարիան, մրցույթում երկի...