Լուկաշենկոյի հանձնարարությունը. Բելառուսը 1 միլիարդ դոլար ներդրում կանի Ղարաբաղում
Բելառուսը ծրագրում է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող նախագծերին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար։ Այս մասին Բաքվում ընթացող Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (ՎՈՒՖ13) շրջանակներում հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իգոր Սերգեենկոն։
Նրա խոսքով՝ բելառուսական պատվիրակությունը ֆորումին մասնակցում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ ։«Ֆորումը կազմակերպված է հիանալի մակարդակով։ Այստեղ մասնակցում է ավելի քան 45 հազար մարդ։ Սա մասշտաբային միջոցառում է», - նշել է Սերգեենկոն։Նա ընդգծել է, որ միջազգային համագործակցության գլխավոր նպատակը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ կենսապայմանների ստեղծումը։
«Մեզ համար բարեկամական Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից մեկն է։ Մենք քննարկում ենք այս ուղղությունը մեր գործընկերների հետ», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահը։Նրա խոսքով՝ Բելառուսը նույնպես մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող նախագծերին։
«Անշուշտ, Բելառուսի Հանրապետության մասնակցությամբ նախագծեր են պլանավորվում ազատագրված տարածքներում։ Այս նախագծերի արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար», - ասել է Սերգեենկոն։Նա հավելել է, որ Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերություններում «փակ թեմաներ չկան»։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում են արգելել Փաշինյանի մուտքը Մոսկվա
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել ու նվաստացրել է Ռուսաստանի Դաշնությանը...
ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ. ՔՊ-ի վրով պռոգոն ին էրել գողերը. «Ուժեղ Հայաստան»-ը կրկին սկանդալի կենտրոնում
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի և քաղաքացու միջև Երևանում տեղի ունեցած միջադեպին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նի...
Փաշինյանի խիզախության շնորհիվ երթուղին բացվում է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը գտնվո...