Հանտավիրուսը տարածվում է․ ԱՄՆ-ում մահվան դեպք է արձանագրվել
ԱՄՆ Կոլորադո նահանգի հանրային առողջապահության և շրջակա միջավայրի դեպարտամենտը (CDPHE) պաշտոնապես հաստատել է հանտավիրուսային վարակի հետևանքով արձանագրված մահվան դեպք:
Դուգլաս շրջանի բնակիչը մահացել է հիվանդության բարդություններից։ Առողջապահության նախարարության փորձագետների փոխանցմամբ՝ Sin Nombre տեսակի հանտավիրուսը Կոլորադոյում նորություն չէ և նահանգի տարածքում ի հայտ է գալիս պարբերաբար՝ հատկապես գարնանային ու ամառային ամիսներին: Վարակի հիմնական աղբյուրը տեղական եղնիկանման մկներն են (deer mice): Այս հիվանդությունը հիմնականում ախտահարում է շնչառական համակարգը՝ առաջացնելով ծանր ախտանիշներ, որոնք հաճախ կարող են կյանքի հետ անհամատեղելի լինել:
Կոլորադոյի առողջապահական գերատեսչության ներկայացուցիչները շտապել են հանգստացնել հանրությանը՝ նշելով, որ այս դեպքը որևէ կապ չունի վերջերս MV Hondius զբոսանավում արձանագրված հանտավիրուսի բռնկման հետ: Հաշվի առնելով վարակի տեղային բնույթը՝ պատկան մարմինները բնակչությանը կոչ են անում խստորեն հետևել հիգիենայի և անվտանգության կանոններին։ Մասնավորապես, խորհուրդ է տրվում խուսափել անմիջական շփումից կրծողների և նրանց կենսագործունեության հետքերի հետ, այդ թվում՝ միզանյութի և կղանքի, թքի, բների և բնադրման համար օգտագործված նյութերի հետ։
Ներկայումս դեպարտամենտն ակտիվորեն աշխատում է վարակի բուն աղբյուրն ու օջախը հստակեցնելու ուղղությամբ։ Նախնական վարկածով՝ հիվանդությունը տարածվել է տեղական կրծողների հետ շփման արդյունքում: Այնուամենայնիվ, համաճարակաբանները վստահեցնում են, որ լայն հանրության համար վարակվելու ռիսկերը շարունակում են մնալ ցածր մակարդակի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Եթե կորոնավիրուսի նոր դեպք արձանագրվի, բոլորն անմիջապես կտեղեկացվեն դրա մասին. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ եթե կորոնավիրուսով վարա...
Կա մեկ զոհ և 20 տուժած
ԱԻՆ-ը նոր տվյալներ է հաղորդել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի և դրա հետևանքով տուժածների վերաբերյալ․ «Օգոստոսի 1...
Ինֆանտինոն պատրաստվում է վաճառել ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության բաժնեմասը. Մեծ Բրիտանիայի վարչապետը դեմ է
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ Աշխարհի առաջնության բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու հնարավոր ծրագրին կոշտ է ա...
Թուրքերը փորձել են հրկիզել քրդերից մեկի տունը․ բախումներ Բելգիայում
Բելգիայի Լյովեն քաղաքի թաղամասերից մեկում բախումներ են տեղի ունեցել քրդական ու թուրքական համայնքների միջև։ Քրդական լրատվ...