2026-ի ընտրությունները՝ Մոսկվայի թիրախում. Հայաստանի շուրջ լայնածավալ հիբրիդային գործողություն է ընթանում
Ռուսաստանում գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) հաքերային հարձակման արդյունքում հրապարակված փաստաթղթերը բացահայտում են Հայաստանի քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան շրջելու լայնածավալ ռազմավարություն: Այն ենթադրում է մասշտաբային տեղեկատվական գործողություններ, բայց ոչ միայն։ Այս նախագծերն ընդգրկում են մեդիա հարթակների ստեղծում, կեղծ տեղեկատվության տարածում և նույնիսկ թաքնված գործողություններ Եվրոպայում, գրում է media.am-ը։
SDA-ն (Агентство социального проектирования) նոր դերակատար չէ։ Այն հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ 2024-ի ամերիկյան ընտրությունների վրա ներազդեցության փորձերի պատճառով։ Օրեր առաջ բրիտանական կառավարությունը հերթական անգամ պատժամիջոցների մասին հայտարարեց այս PR գործակալության դեմ։
Անհայտ հաքերներ հայտարարեցին, որ իրենց հաջողվել է կոտրել գործակալության ցանցը և հրապարակեցին մեծ քանակի փաստաթղթեր։ Դրանց մի մասը իրենցից ներկայացնում են Հայաստանի ուղղությամբ ազդեցության գործողությունների ծրագրեր, որոնք արդեն իրականացվել են, կամ իրականացվում են։ Իհարկե, մտքում հարկավոր է պահել, որ հաքերային հարձակումը գործակալության դեմ նույնպես կարող է մեկ այլ կողմից հիբրիդային հարձակման հետևանք լինել և, օրինակ, իրական նյութերի մեջ կարող են ներդրված լինել նաև կեղծ, արհեստածին փաստաթղթեր։ Սակայն, ընդհանուր տրամաբանությունը հուշում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, գործ ունենք իրական նյութերի հետ։
Եվ այսպես, ի՞նչ ենք տեսնում այդ նյութերում
1. Ռազմավարական նպատակ. 2026 թվականի ընտրությունները
SDA-ի գործունեության հիմնական թիրախը 2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են: Հիմնական, բայց ոչ միայն, ռազմավարությունը «ռուսաստանցի հայերի» մոբիլիզացումն է, որոնք, ըստ հեղինակների, կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա:
Այս նպատակով գործարկվել են հետևյալ նախագծերը.
- «Երևան1» (Ереван1). Մասնագիտացված մեդիա Ռուսաստանի հայ համայնքի համար, որի նպատակն է ձևավորել բացասական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և դրական՝ պրոռուսական ուժերի հանդեպ: 2026 թվականի դրությամբ այն արդեն գործում է որպես լիցենզավորված ԶԼՄ՝ ակտիվ սոցիալական ցանցերով:
- «Խոսում է սփյուռքը» (Говорит диаспора). Համահայկական մեդիա հարթակ, որը թիրախավորում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի և այլ երկրների հայությանը: Այն քարոզում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների անհրաժեշտությունը և շեշտադրում Արևմուտքից ու Թուրքիայից եկող վտանգները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...