Վոլոդինի աղմկահարույց հայտարարությունը՝ Հայաստանի մասին
Արևմտյան լիբերալ արժեքների սերմանումը և եկեղեցու նկատմամբ հալածանքները հանգեցնում են հայ հասարակության պառակտման և միասնության կորստի։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Արդեն տեսնում ենք պատմությունը վերաշարադրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին արևմտյան ազատական արժեքներ են սերմանում, հալածանք է ընթանում եկեղեցու դեմ։ Այս ամենը հանգեցնում է հասարակության պառակտման։ Եվ, թերևս, սա ամենամեծ կորուստն է, որ հնարավոր է Հայաստանում ՝ միասնության կորուստ»,-գրել է Վոլոդինը «Макс» հարթակի իր ալիքում։
Պետդումայի նախագահը, պատմական զուգահեռներ անցկացնելով, հիշատակել է 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները և Մերձբալթյան երկրների օրինակը, որոնք ձգտում էին դառնալ Եվրամիության մաս, սակայն, «ինչպես ցույց է տվել ժամանակը, դրանից ավելի երջանիկ չեն դարձել»:
Նա ընդգծել է որ ճանապարհի ընտրությունը պետք է նախևառաջ հիմնված լինի ժողովրդի կամքի վրա։ Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչը ինչ պաշտոն էլ զբաղեցնի, դրանով պետք է առաջնորդվի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...