«Եվրատեսիլ»-ի շուրջ նոր սկանդալ․ գլխավոր տնօրենի շոկային հայտարարությունը
«Եվրատեսիլ»-ի տնօրեն Մարտին Գրինը LBC-ի եթերում նշել է, որ Ռուսաստանի հեռացումը կապված չէր Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ։ Ըստ նրա՝գլխավոր պատճառը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК) կախվածությունն է երկրի ղեկավարությունից, ինչը խախտում է կառույցի կանոնադրությունը։ Նա նաև նկատել է, որ համապատասխան պայմանների առկայության պարագայում ռուսական կողմի վերադարձը հնարավոր է։
Խոսելով Իսրայելի մասին՝ տնօրենն ընդգծել է, որ Գազայի իրադարձությունների շուրջ «գլոբալ կոնսենսուս» չկա, ինչի պատճառով էլ նույնանման սահմանափակումներ չեն եղել։ Գրինի ձևակերպմամբ՝ միջազգային միասնական դիրքորոշման բացակայության պայմաններում կազմակերպիչները որդեգրում են սպասողական մոտեցում՝ անձնական գնահատականներից հեռու մնալու նպատակով։
Այս պարզաբանումները հարուցել են բրիտանացի օրենսդիրների քննադատությունը։ Լեյբորիստական և Լիբերալ-դեմոկրատական ուժերը ներկայացնող պատգամավորներ Ջոշ Նյուբերին ու Թոմ Գորդոնը դատապարտել են ղեկավարությանը՝ շեշտելով, որ նման դիրքորոշումը վնասում է մրցույթի ժողովրդավարական սկզբունքներին ու արժեքներին։
Հարկ է նշել, որ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) Ռուսաստանին հեռացնելու որոշումը կայացրել էր 2022 թվականի փետրվարի 25-ին՝ հայտարարելով, որ դա կարող է հարվածել նախագծի վարկանիշին։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, ռուսական առաջատար ռադիոընկերություններն ու հեռուստաալիքները հայտնեցին միությանն իրենց անդամակցությունը դադարեցնելու որոշման մասին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելական պետական հեռուստաալիքը Հայաստանը «միացրել է» Ադրբեջանին: «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակչի եթերի ժամանակ իսրայելական Kan 11 հեռուստաալիքով Հայաստանի և Ադրբեջանի ցուցադրման պահին օգտագործվել է Ադրբեջանի դրոշը:
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...